Հայաստանի Քարահունջ մեգալիթյան համալիրը ճանաչվել է աստղերը դիտելու համար  աշխարհի 10 լավագույն վայրերից մեկը։

Աշխարհի լավագույն ամենահին աստղադիտարանների ցանկը կազմել է լուսանկարիչ Բաբակ Թաֆրեշին National Geographic–ի համար

Համալիրը հայտնի է նաեւ «Զորաց Քարեր» անվանումով, այն ներառում է 223 քար, ու հրաշալի վայր է Օրիոն համաստեղությունը դիտելու հաար։ Հեղինակի խոսքով քարերից մի քանիսը մինչեւ 10 տոննա են կշռում ու դրանց վրա կլոր անցքեր կա։

Աշխարհի լավագույն ամենահին աստղադիտարանների ցանկում են նաեւ Չակո կիրճը ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում, Պորտուգալիայում գտնվող Կրոմլեխ Ալմենդրիշ մեգալիթյա համալիր, «Մետեորներ» եկեղեցիները Հունաստանում, Ալամուտ ամրոցի ավերակները Իրանում եւ այլն։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am