Թուրքիայի իշխանությունները «ուսումնասիրում են» որդեգիր ընտանիքներին, պարզելու համար, արդյոք նրանք որեւէ կապ են ունեցել հեղաշրջման փորձի մասնակիցների հետ։ Եթե նրանց կասկածները հաստատվեն, ապա երեխաներին կվերցնեն այդ ընտանիքներից, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարարությունում իր աղբյուրը։ «Սխալ կլիներ երեխաներին թողնել այն ընտանիքներում, որոնք կապ ունեն հեղաշրջման կազմակերպման հետ»,- ասել է աղբյուրը։
Չինովնիկի խոսքով, օգոստոսի 23-ից սկսված հետաքննություն է իրականացվում։ «Մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվում։ Այնպես որ բացառված է, որ երեխային սխալմամբ խլեն ընտանիքից»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ երեխաների հոգեվիճակը հաշվի է առնվում։
Հետաքննությունը տարածվում է շուրջ 5000 որդեգիր ընտանիքների ու համապատասխան կառույցների վրա։ Բացի դրանից կառռավարությունն ընդհատել է համագործակցությունը երեխաների իրավունքներով զբաղվող այն ՀԿ-ների հետ, որոնք նույնպես հայտնվել են քնննիչների տեսադաշտում։




























