Հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը  կնոջ հետ հիվանդանոցում այցելել է այն կնոջը, ում վրաերթի էր ենթարկել Suzuki Vitara մեքենայով, հայտնում է «ՆՏՎ» հեռուստաալիքը։

Դրոզդովը պատմել է, որ տուժածի վիճակը այնքան էլ լավ չէ, բայց կա դրական միտում։ Նա կնոջը մրգեր է բերել ու ասել, որ ծանր ապրումներ ունի տեղի ունեցածի կապակցությամբ։

Նոյեմբերի 27-ի երեկոյան հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը վաղ առավոտյան Օստրովիտյանովա փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը անցնում էր փողոցը։