Ոստիկանության համակարգում  դարձյալ կադրային վերադասավորումներ են։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել են Ճամբարակի  եւ Վարդենիսի ոստիկանապետերը։

Վարդենիսում նշանակվել է գնդապետ Արմեն Հովհաննիսյանը։ Ճամբարակում ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է։