Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում մոտ ժամանակներս ծրագրվող երկկողմանի շփումները զանազան մակարդակների վրա, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Քննարկվել են ռուս –թուրքական հարաբերությունների հրատապ հարցերը, այդ թվում մոտ ժամանակներս ծրագրված երկկողմանի շփումները։
Բացի դրանից Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական խնդիրը, այդ թվում իրավիճակը Հալեպում։





























