Ուկրաինական «Ֆոկուս» պարբերականը ուսումնասիրել է հայտնի գործիչների ժամացույցները:
Պարբերականի տվյալներով, Մոսկվայի քաղաքապետի նախկին պաշտոնակատարի DeWitt-ն արժե 1 միլիոն դոլար, եւ դա ամենաթանկ ժամացույցն է: Կիեւի քաղաքապետը կրում էր «համեստ» Ռոլեքս՝ 22 100 եվրո արժողությամբ, սակայն անցած տարի նրան տեսել են DeWitt Tourbillon Mysterieux Joaillerie՝ 560 հազար դոլարանոց ժամացույցով: Այս տարի նա արդեն պլատինե Sky Moon Tourbillon от Patek Philippe-ով է՝ 1,2 միլիոն արժողությամբ:
Համեմատության համար Օբաման ընտրարշավից առաջ կրում էր 1500 դոլար արժողությամբ շվեյցարական Tag Heuer, սակայն այն փոխեց չինական Jorg Gray 6500 (մոտ 200 դոլար) ժամացույցով՝ ամերիկյան հատուկ ծառայությունների էմբլեմով:
Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը կրում է 32 հազարանոց Breguet, Լուկաշենկոն կրում է Patek Philippe՝14–23 հազար դոլար:
Ամենաօրիգինալներից մեկը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շվեյցարական Swatch Swiss Bunnysutra ժամացույցն է՝ 200 դոլար արժեքով: ժամացույցի վրա պատկերված են մի քանի կենակցող նապաստակներ:





























