WikiLeaks  կայքը հրապարակել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրակի անձնական փոստի նամակները։ Նախարարը նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է։

WikiLeaks -ը հրապարակել է 57․9 հազար էլեկտրոնային նամակ։ Դրանք բոլորը վերաբերում են 2000-ի ապրիլից մինչեւ 2016-ի սեպտեմբերի 23  ժամանակահատածին։ Նամակների մեծ մասը նամակագրություն է թուրք քաղաքական գործիչների, գործարարների ու ընտանիքի անդամների հետ։

2016-ի հուլիսին WikiLeaks –ը հրապարակել է Թուրքիայի իշխող Արդարության ու զարգացման կուսակցության էլեկտրոնային փոստից նամակների առաջին խմբաքանակը։ Դրանից հետո կազմակերպության կայքը Թուրքիայում արգելափակվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։