Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վերաբերյալ որոշակի մտավախություններ կան: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով հոկտեմբերի գյուղատնտեսության 30 տոկոս անկմանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրումը կատարվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով եւ սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը բավականին մեծ է: Գյուղատնտեսության անկումը բացատրվում է եւ օբյեկտիվ, եւ գուցե նաեւ վիճակագրական տվյալների ավելի սուր եւ օբյեկտիվ վերահսկողությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը` նշելով, որ որոշակի մտավախություններ ունի նաեւ ԱՎԾ պետը: