Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի կարեւոր ՏՏ իրադարձությունները:

Դեկտեմբերի 9-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության կողմից կազմակերվող DigiTalks եւ «Բաց խաղ» (OpenGame Award)  մրցանակաբաշխության միջոցառումը:

DigiTalks-ը կմիավորի արդեն 6-րդ տարին անցկացվող առաջնության նախորդ տարիների լավագույն մասնակիցներին, հաջողություններ գրանցած թիմերին ու անհատներին, ինչպես նաեւ 2016 թվականի մասնակիցներին ու ԻՏՁՄ կրթական ծրագրերում ներգրավված երեխաներին, ՏՏ ոլորտի նորարար ու հաջողակ ընկերություններին:

Միջոցառման հյուրերը կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները եւ խրախուսական ելույթները:

DigiTalks-ի շրջանակում տեղի կունենա նաեւ «Բաց խաղ» (OpenGame Award)  2016 առաջնության մրցանակաբաշխության արարողությանը:

Դեկտեմբերի 12-ին Երեւանում եւ 13-ին Գյումրիում կկայանա Empowering Ideas միջազգային տեխնո ֆորումը: Ֆորումը կազմակերպում է ամերիկյան World Learning– ը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

Ֆորումի արտասահմանցի խոսնակներն են Invest Atlanta աքսելերատորի ինովացիոն եւ ձեռներեցության հարցերով մենեջեր Սեմ Ադամսը, «Ստարտափ Լեհաստան»-ի հիմնադիր Բորիս Մուսիելակը,  Սան Ֆրանցիսկոյում բնակվող տեխնոլոգիական լրագրող Յուկարի Իվատանի Քեյնը, Իսրայելում գործող Challenge հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Սաուլ Ռեյքմանը, DCN անդամներ Թրին Մահլակոիվն ու Մարեքս Մաթինսոնսը՝ ներկայացնելով բալթյան երկրների տեխնոլոգիական փորձը: 

Գրանցման հայտը կարող եք լրացնել  այստեղ: