Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Ազատ Մ.-ին եւ 28-ամյա Համլետ Ի.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ [ուզարկությամբ Ազատ Մ.-ի գուլպայից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, տաբատի գրպանից՝ ապակե կաթուցիչ՝ գորշ զանգվածով, եւ գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: