Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Տոնի Բլերի կինը` Չերի Բլերը համացանցային E-Bay աճուրդում 98 ֆունտով վաչառել է Locman Mare Titanium ժամացույցը:
Այդ ամենն այդքան էլ էական չէ, եթե հաշվի չառնենք մի հանգամանք, որ ժամացույցն Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նվերն էր:
Չերի Բլերը հաճախ է վաճառում ու գնում սպասք և խոհանոցային պարագաներ, ինչպես նաև խաղալիքներ իր տաս տարեկան որդու համար.
Վերջերս E-Bay-ում նրանից 15 դոլարով գնել են թղթի պատառիկ Տոնի Բլերի ստորագրությամբ:



























