Քիմ Քարդաշյանը կրկին ընկեր ունի եւ կրկին նա հայ չէ: Քիմին նկատել են մի երիտասարդի հետ, ով նրա ընկերների ցուցակից չէ:
Մամուլը նշում է, որ Քարդաշյանը դավաճանել է իր ճաշակին: Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը նախընտրում է հանդիպել մարզիկների հետ, բայց վերջերս նրան նկատել են «վատ տղայի» Ջոն Մայերի հետ: Ջասթին Բիբերից հետո Քիմին են վերագրում սիրային կապը Ջոն Մայերի հետ, ով հայտնի շատախոս է: «Նրանք ժամանակ էին անցկացնում ընդհանուր ընկերների շրջապատում, բայց նրանց հանդիպումների բուն նպատակն էր` պարզել, թե իրենք ընդհանուր լեզու կգտնե՞ն, թե` ոչ», - նշել է Քիմի ծանոթը, գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ ժամանակին բլյուզի սիրահար Մայերը հանրահայտ է դարձել նրանով, որ պատմել է դերասանուհի եւ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնի հետ ունեցած սեքսի իր զգացողությունների մասին: «Այդ աղջիկը կարծես բարձրակարգ կոկաին լինի: Անկողնում նա խելագար է: Ես իմ վերջին վերնաշապիկը կվաճառեի, միայն թե միշտ նրա հետ լինեի»,- ասել էր երաժիշտը:

Ինչ վերաբերում է Մայերի ու Քարդաշյանի կապին, ապա դժվար թե այդ հարաբերություններից ինչ-որ լուրջ բան դուրս գա: Եթե նայենք Ջոն Մայերի «արիացի աղջիկներին» եւ Քիմի թխամաշկ «բոյֆրենդ»-ներին, ապա ակամայից կասկած է ծնվում: Բայց դե, ճակատագիրը շատերի հետ է կատակում ու անակնկալներ մատուցում:    

Երեւի Քիմն իրոք կատակել է, երբ հայտարարել է, որ երազում է « նորալ հայ տղայի մասին»`  Հոլիվուդյան հայտնի անունների փոխարեն: