Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է սրտի ռիթմի խանգարման պատճառով, հայտնում է Askanews–ը։

«Մենք ավարտում ենք բուժզննումը, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից»,– ասել է նախկին վարչապետի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն։

Նրա խոսքով՝ քաղաքական գործչի մոտ սրտի խնդիրներն առաջացել են երկրի քաղաքական իրադրության պատճառով ապրած սթրեսից։