Վրաստանից Հայաստան տարանցիկ գազատարի 25 տոկոսի սեփականաշնորհումը Հայաստանի համար ռիսկեր չի ստեղծում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, որը հիշեցրել էր Վրաստանի նավթագազային ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառելու մասին։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ այդ բաժնեմասերի 25 տոկոսն այդ թվում Ադրբեջանին վաճառելու դեպքում ռիսկեր չկան, որ վրացական կողմը կդադարի կատարել գազի տարանցման պարտականությունները։
«Դուք հարցնում եք, եթե այդ տոկոսն աճի, ռիսկերը կարո՞ղ են մեծանալ։ Կարող են։ Բայց դա արդեն ուրիշ քայլ կլինի։ Միջպետական հարաբերությունների քայլ։ Այդ դեպքում մենք գիտենք, թե ինչ փաստարկներ կբերենք հարեւան եւ բարեկամ երկրին։
Իսկ եթե խոսում ենք հենց հիմայի մասին, ապա 25 տոկոսի դեպքում ռիսկի ենք դիմում չափազանց ոչ կոռեկտ թվալ»,– ասել է վարչապետը։





























