Երեւանում դեկտեմբերի 7-ին տղամարդը շենքի 9-րդ հարկից նետվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 9-րդ հարկից նետված տղամարդը հրաշքով ողջ է մնացել: Հարեւանները նրան տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, վիճակը ծանր է:





























