Հալեպում սիրիական բանակի ակտիվ մարտական գործողությունները դադարեցված են։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովը։

«Կարող եմ ձեզ հայտնել, որ այսօր սիրիական բանակի ակտիվ մարտական գործողությունները արեւելյան Հալեպում դադարեցված են, քանի որ իրականացվում է արեւելյան Հալեպից խաղաղ բնակիչներին դուրս բերելու  հերթական ու խոշորագույն գործողությունը։ Մոտ 8 հազար մարդուց բաղկացած շարասյունը հսկայական գործողություն է»,- նշել է Սերգեյ Լավրովը։