Հազարավոր ղպտի քրիստոնյաներ դուրս են եկել Կահիրեի փողոցներ եւ պահանջում են Եգիպտոսի ՆԳ նախարարի հրաժարականը քրիստոնեական տաճարը պայթեցնելու համար, հայտնում է Ruptly–ն։

Քրիստոնյաները վանկարկել են «Հեռացի՛ր, հեռացի՛ր», երբ նրանց կողքով անցնում էր նախարարի ավտոշարասյունը։ Ցուցարարներից մեկը ձեռքերում բռնել էր պայթյունից մահացած երեխայի մնացորդներով լուսանկարը։

Ահաբեկչությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ռումբը տեղադրված էր տաճարին հարող ժամատան ներսում։ Ըստ այլ տեղեկությունների՝ անհայտ անձը ռումբը նետել էր տաճարի ներս պատարագի ժամանակ։ Զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 49-ը։

Դեռեւս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։