Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Աշխեն Մ.-ն, 2006 թ. ծնված Արթուր Մ.-ն եւ 1946 թ. ծնված Ամալյա Դ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը, փայտի վառարանի ծուխը ներս լցվելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: