Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած վթարից տուժած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը։ Նա նշեց, որ տուժածը վերակենդանացման բաժանմունքում է, նրա առողջական վիճակում դրական փոփոխություն չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12–ին ժամը 07.37-ին Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.- ը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու։ Վերջինը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։