Սիրիական բանակն ամբողջական հսկողություն է սահմանել Հալեպի տարածքի 96 տոկոսի վրա, դեռ զինյալների հսկողության տակ գտնվող քաղաքի արեւելյան մասի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 8․5 քառակուսի կիլոմետրը, ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, անցած մեկ օրում սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է արեւելյան Հալեպի եւս հինգ թաղամաս։

Կոնաշենկովը պատմել է, որ արդեն 2215 զինյալ վայր է դրել զենքը ու դուրս եկել այն թաղամասեր, որոնք սիրիական իշխանությունների հսկողության տակ են, այդ զինյալներից 2137-ին ներում է շնորհվել, մյուսներին դեռ ստուգում են։