Էրմիտաժի եւ հայաստանյան թանգարանները համատեղ աշխատանքներ կտանեն Կարմիր Բլուրում հայտնաբերված ցուցանմուշների եւ հնագիտական գտածոների ուսումնասիրման եւ նորերի պեղման գործում։ Այսօր՝ դեկտեմբերի 13–ին, Հյաստանի պատմության թանգարանում Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ստորագրեցին «Պետական Էրմիտաժի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ Կարմիր Բլուրի եւ նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համաձայնագիրը»։

Համաձայնագիրը իրենից ենթադրում է երկու երկրների հնագետների եւ վերականգնողների համատեղ աշխատանք Կարմիր Բլուրի տարածքում պեղումների իրականացման, գտածոների ուսումնասիրման  եւ հնագիտական նյութերը կոնսերվացնելու հարցում։

 Կարմիր Բլուրում իրականացված վերջին ուսումնասիրությունները ավարտվել են այս տարի` գարնանը, որի արդյունքում հայտնաբերվել է 281 դամբարան՝ յուրաքանչյուր 6 ք/մ–ի վրա։

Միխայիլ Պիոտրովսկին նշեց, որ պեղումների համար ընտրվել է Կարմիր Բլուրը, որովհետեւ հնավայրը մինչեւ վերջ բացահայտված չէ եւ ասյ առումով մեծ նշանակություն ունի հնագետների համար։

«Մինչեւ վերջ բացահայտված ոչինչ չկա, եւ այդ առումով այս հնավայրը մեծ նշանակություն ունի մեզ համար»,-ասաց ։

Համաձայնագրի կետերից մեկով էլ 2018թ.  Էրմիտաժում կկազմակերպվի Բորիս Պիոտրովսկու 110 եւ Երեւանի 2800– ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով, եւ Էրմիտաժի ցուցանմուշներով փոքր ցուցադրություններ Հյաստանում։ Նշենք նաեւ, որ Միխայիլ Պիոտրովսկին իր ծննդավայր Երեւան է ժամանել որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ, որը զբաղվելու  է արվեստի պատկերագրքերի հրատարակչական գործով։