Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից (արտոնագիր 1798) առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ինԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` դատավոր Ա.Ադամյան) գտնվող գործի քննության ընթացքում,նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, եւ հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դրսում հարցերը պարզաբանելու համար:

Նշված դեպքի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին եւ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին:

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։