Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 77-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել էր, որ շենքի աստիճաններից վայր է ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգումներով պարզվել է, որ տղամարդը նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 9-ին, ժամը 07.30-ին, Սեբաստիայի փողոցի վրա գտնվող ավտոկանգառում, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: