Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը երկկողմանի փակ է, ինչի արդյունքում խցանման մեջ են հայտնվել 300-ից ավել մեքենաներ: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 40 րոպե է, ինչ երթեւեկությունը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին եւ Ստեփանավանի ոլորաններում կաթվածահար վիճակում է: Դեպքի վայրում այս պահին աշխատանքներ են իրականացնում ճանապարհային ոստիկանները:
Վերջին ժամերին փակ է եղել նաեւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհը՝ ոլրաններում ու Ծիլքար գյուղի հատվածում:



Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի





























