Հայաստանը ցանկանում է աջակցել Ավստրալիայից ներդրումներին: Ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին միջպետական համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ Ավստրալիայից ներդրումների ծավալը դեռեւս այդքան մեծ չէ, սակայն այն մեծացնելու մտադրություն կա:





























