ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  15-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Բքի պատճառով դժվարանցանելի են Դիլիջանի տարածաշրջանի  ավտոճանապարհները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Նոյեմբերյանի ճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: