Օրեր առաջ ձերբակալված թուրք հայտնի լրագրող Հյուսնու Մահալին դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Հյուսնու Մահալի նկատմամբ։
Թուրք լրագրողը մեղադրվում է Twitter-ի միջոցով իշխանություններին վիրավորելու մեջ։





























