Մոսկվան ու Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնց շուրջ առաջ տարաձայնություններ կային։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեկտեմբերի 16-ին Բաքվում սկսվել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի տասնվեցերորդ նիստը։ Նիստի արդյունքում պետք է ստորագրվի արձանագրություն։ «Մենք շատ ժամանակ ենք հատկացրել բանակցություններին, լուծել մի քանի հարցեր, որոնք բարդ բանավեճերի պատճառ էին դարձել։ Օգտվելով առիթից, ես ձեզ հրավիրում եմ մասնակցելու 21-րդ էներգետիկ ֆորումին, որը կկայանա 2017-ի հունիսի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Ռոգոզինը, դիմելով Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովին։