Դեկտեմբերի 16-ին խոշոր վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հաղորդում է, որ Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարները Volkswagen միջից դուրս են բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բոլոր վարորդների, վիրավորի և մահացածի ամբողջական տվյալները: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին:





























