Թուրքական Քայսերի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 25 մարդ է տուժել, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցը։ Սակայն զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ, չնայած գործակալության աղբյուրները հաստատում են, որ զոհեր կան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունը տեղի է ունեցել համալսարանի մոտ՝ ավտոբուսի կանգառում։ Պայթել էր ավտոբուսը, որը զինծառայողների էր փոխադրում։ Տուժել են նաեւ քաղաքացիական անձինք։ Dogan գործակալության տվյալներով ավտոբուսի մոտով անցել է պայթուցիկով ավտոմեքենա։