Հայ ազգային կոնգրեսի անդամ, Աժ նախկին պատգամավորր Հակոբ Հակոբյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է համագործակցի ՀԱԿ-ի հետ: Այս մասին նա ասել է Կոնգրեսի համագումարից հետո NEWS.am-ի հետ զրույցում: Հակոբ Հակոբյանը համոզված է, որ Ծառուկյանը իրեն ցավացնելուց հետո քաղաքականություն կվերադառնա ավելի կոշտ տրամադրվածությամբ, քան նախկինում էր:
«Ես չեմ մտածում, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի թույլտվությամբ է վերադառնում: Ժամանակին շատ են ցավացրել Ծառուկյանին, կգա օրը նա էլ կգա: Ես իմ մտածածն եմ ասում, եղել ա պահեր, ոնց որ մենք պատերազմի ժամանակ, թուլացրել ենք տեմպերը, հետո նորից ենք գնացել ավելի ռիսկով: Ինձ թվում ա՝ հիմա Ծառուկյանը ավելի կոշտ կլինի, քան առաջ»,- ասաց Հակոբյանը:
Հարցին՝ հնարավոր է համարում 2017-ի ընտրություններում ՀԱԿ-ը կրկին համագործակցի, դաշինք կազմի Ծառուկյանի գլխավորած ուժի հետ, Հակոբյանը պատասխանեց. «Անպայման, բայց ոչ թե ՀԱԿ-ը միանա, այլ Ծառուկյանը ՀԱԿ-ի հետ պիտի միանա: Ես մտածում եմ, որ նորից կմիանան, որովհետեւ միասնությունը հայ ժողովրդի փրկությունն ա, ինձ թվում է կմիանան բոլորը Հանրապետականի դեմ»: Հակոբյանն ասաց, որ ինքն էլ է ակտիվ լինելու եւ աշխատելու հանուն ՀԱԿ-ի հաղթանակի:
«Ես միշտ ել կանգնած եմ եղել հարթակին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Կասկած չունեմ, որ հաջորդ ընտրություններում էլ ենք հաղթելու: Ես ոչ միայն Մալաթիայում, Հայաստանմ Հանրապետությունում, որտեղ մեր ընկերությունը կա, մեր ասածները ընդունում են ու ընտրարշավի ժամանակ օգնել են: Ես միշտ օգնել եմ ընտրարշավի ժամանակ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:





























