Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում սահմանը հատած, ինչպես նաեւ Հայաստանից դեպի ՌԴ ուղեւորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու ճանապարհը։
Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվի նաեւ ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ մեքենաների եւ 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար։





























