Իսրայելի Համաներման հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել վաղաժամկետ բանտից ազատել երկրի նախկին նախագահ Մոշե Կացավին, որը 2011 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ բռնաբարության եւ արդարադատությանը խոչընդոտելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Haaretz-ը:

«Կասկած չկա, որ բանտարկյալն ուղղվել է: Ամեն ինչ խոսում է նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության օգտին»,- ասված է որոշման մեջ:

Որոշում կայացնելուց առաջ հանձնաժողովի անդամները երկարատեւ զրույց են ունեցել Կացավի հետ հանցագործության հանգամանքների, տուժածների հանդեպ նրա վերաբերմունքի, իր գործողությունների անիրավաչափության ընկալման մասին: Դատապարտյալի պատասխանները տպավորել են դատարանին: