Մեքսիկայի Հալիսկոյի նահանգում ոստիկանները կալանավորել են 10 հանցագործներից կազմված մի խմբի, որոնք փորձել էին մարդկանց դիակներ տեղափոխել, հայտնում է Associated Press–ը։

Հաղորդվում է, որ չարագործներին  նկատել են Տլակեպակե քաղաքում։ Նրանք երկու  մեքենաներով եւ զենքով փորձել էին 5 մարդու դի տեղափոխել։ Ոստիկանները մեքենաներից հանել են պլաստիկե փաթեթներով դիակները։

Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալման գործողությանը մասնակցել են նաեւ Մեքսիկայի ԶՈւ զինծառայողները։