Հորդանանում անվտանգության ուժերը 4 գրոհայինի են ոչնչացրել, որոնք զինված հարձակում են իրականացրել անվտանգության ուժերի կենտրոնի եւ ոստիկանության դիրքերի վրա, որից հետո գրավել են միջնադարյան ամրոցը, որտեղ զբոսաշրջիկներ են եղել, հայտնում է Reuters–ը։
Իշխանությունների տվյալներով՝ ամրոցում կարող էին 4-6 զինված գրոհային լինել։
Հաղորդվում է, որ այս պահին հատուկ գործողությունն ավարտվել է։ Անվտանգության ուժերի տվյալներով՝ գրոհայինների թաքստոցում մահապարտների գոտի, զենք ու մեծաքանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել։





























