Բրյուսելում՝ ՆԱՏՕ–ի կենտրոնական գրասենյակում, մեկնարկել է 2016–ի ընթացքում արդեն 3-րդ Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը։

Խորհրդակցությունն ընթանում է փակ ռեժիմով, հանդիպման ավարտին կհրապարակվի ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հեռուստաուղերձը։

Նշենք, որ ՆԱՏՕ–ի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին 2014–ի մարտին՝ Ղրիմի միակցումից հետո։ Այդ ժամանակ կասեցվել էր Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը աշխատանքը, որի առաջին նիստը կայացավ միայն 2016-ի ապրիլին։