ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում տեղական իշխանությունները ստուգման նպատակով փակել են այգին, որտեղ հսկայական էվկալիպտն ընկել էր այցելուների վրա, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ Լոս Անջելեսի Ուիթերս Փեն այգում հարսանյաց հանդեսի ֆոտոնկարահանման ժամանակ: Երբ ծառն ընկել է, մի քանի մարդիկ չեն կարողացել դուրս գալ դրա սաղարթի տակից: Նրանց հրշեջ խումբն է օգնել, որը բենզասղոցով կտրատել է ճյուղերը: Մեկ մարդ զոհվել է, եւս 7 մարդ վնասվածքներ են ստացել:
Ենթադրվում է, որ ծառի անկման պատճառը երաշտն է, որին հետեւել են ուժեղ անձրեւները: Ներկայումս քննություն է կատարվում: Քաղաքապետը հայտարարել է, որ այգին փակ կմնա այնքան ժամանակ, մինչեւ չստուգվի այգու յուրաքանչյուր ծառ: