Իսրայելի ոստիկանությունը հարցաքննության համար ձերբակալել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ գործարար Բենի Շթեյնմեցին, հայտնում է Reuters–ը։

«Դա արվել է կազմակերպության կարծիքով հնացած հետաքննության շրջանակում, որն ընթանում է BSGR–ի դեմ կաշառակերության մեղադրանքով»,– մեջբերում է գործակալությունը BSG Resources լեռնահանքային ընկերության հայտարարությունը։

Ընկերության տվյալներով՝ հետաքննությունը նախաձեռնել է Գվինեայի կառավարությունը ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի ոստիկանության հետ համատեղ։ Ընկերությունից հայտնել են, որ մեղադրանքներն անհիմն են համարում։