Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ՌԴ դեսպանի վրա կրակած անձը «Ալահ Աքբար է» կանչել ու Սիրիայի հետ կապված խոսք ասել։

Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ դեսպանի վրա կրակելուց հետո զինված անձը բացականչել է․ «Ալահ Աքբար։ Հալեպը մի մոռացեք, Սիրիան մի մոռացեք։ Մինչ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի։ Ինձ այստեղից միայն մահը կտանի։ Այդ բռնությունների մեջ ով որ փայ ունի, բոլորն էլ հատ-հատ հաշիվ են տալու»։

Նշենք, որ զինված հարձակման հետեւանքով դեսպանը մահացել է, իսկ զինված անձը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։