Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Օրխան Գիզիգիլը։ «Կարող ենք հաստատել, որ նախարարն արդեն Մոսկվայում է»,- ասել է նա։

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ծրագրված են ՌԴ, Իրանի ու Թուրքիայի ղեկավարների բանակցությունները Սիրիայում իրադրության վերաբերյալ։ Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ անհայտ անձը քաոսային կրակ է բացել ներկաների վրա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը հրազենային վիրավորում է ստացել ու հոսպիտալացվել, հետագայում դիվանագետը մահացել է հիվանդանոցում։

Տեղի իշխանությունների տվյալներով հարձակվողը ոչնչացվել է։ Հանցագործի գործողությունների հետեւանքով երեք մարդ է վիրավորվել։

աա