Արդեն 2050 թվականին, հնարավոր է, մարդկությունն ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ): Այսպիսի եզրակացության են հանգել Քալիֆորնիայի եւ Սթենֆորդի համալսարանների գիտնականները, փոխանցում է Informing-ը:

Մասնագետները կազմել են ԷՎԱ-ի համաշխարհային քարտեզը, որը ցուցադրում է «կանաչ» էներգետիկայի պոտենցիալ հնարավորությունները: Գիտնականները նշել են, որ «կանաչ» տեխնոլոգիաներին անցումը կարող է տեղի ունենալ միանգամայն ոչ հիվանդագին եւ կարճ ճանապարհով:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Գիտնականները հետազոտության ընթացքում վերլուծել են շատ երկրների էներգետիկ պաշարների պահանջմունքը եւ հաշվարկել են էներգետիկ պարադիգման փոխարինելու ծախսերը:

Հաշվարկները կատարելիս հաշվի են առնվել մեր մոլորակի ընդամենը 139 երկրների շահերը:

Գիտնականները նշել են, որ էներգիայի էկոլոգիապես անվտանգ աղբյուրներին անցումը կարող է ավելի քան 20 մլն աշխատատեղ ստեղծել: