2017-ից Հայաստանի աշխատանքային խումբը Եվրամիության գործընկերների հետ բանակցություններ կսկսի ԵՄ-ի միասնական ավիացիոն տարածքին միանալու շուրջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի սկզբին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների հերթական ռաունդում Երեւանը ստացել է «միասնական երկնքի» վերաբերյալ բանակցությունների մանդատ եւ հաջորդ տարվանից այդ բանակցությունները կսկսի:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
ԵՄ-ի առանձին երկրների հետ (Ավստրիա եւ Իսպանիա) Հայաստանն արդեն օդային ազատ թռիչքների (առանց ծավալի եւ հաճախականության սահմանափակման) համաձայնագիր ունի: Հայաստանը չի ձգտել բանակցություններն առաջ մղել երկրի համար առավել ծանրաբեռնված օդային ուղղություններով (օրինակ՝ Ֆրանսիայի)՝ սպասելով միանգամից ԵՄ-ի ամբողջ տարածքին վերաբերող բանակցություններին:




























