ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Արեւելյան Հալեպից մարդկանց տարհանումը կավարտվի 2 օրից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հիմա ավարտվում է տարհանումը։ Հույս ունենք, որ դա առավելագույնը 2 օրվա հարց է»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ գործողությունները «թույլ են տվել քաղաքացիական բնակչության մեծ մասին խաղաղ տարհանել ԿԽՄԿ եւ ԱՀԿ աջակցությամբ»։