Թուրքիայի Քայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ին զինվորական ավտոբուսի դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունն ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները» (TAK)։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է․ «Երկար տարիներ Քայսերիի հատուկ նշանակության բրիգադը առաջնային տեղ է զբաղեցրել քուրդ ժողովրդի ցեղասպանության մեջ։ Այդ պատճառով էլ մեր վրիժառու թիմը նրանց է թիրախավորել ու հաջող գործողություն իրականացրել»։
Նշենք, որ Քայսերի քաղաքում ռումբոցվ բեռնված մեքենան հարվածել է արձակուրդի դուրս եկած թուրք զինվորականներին տեղափոխող ավտոբուսին։ Պայթյունի հետեւանքով սպանվել է 13 եւ վիրավորվել՝53 զինվորական։





























