Բաքվում Հեյդար Ալիեւի պողոտայում նոր բազմահարկ շենք կառուցող շինարարները բողոքի ակցիա են կազմակերպել։
Հայտնում են, որ շինարարներն արդեն ութ ամիս է աշխատավարձ չեն ստանում։ Որպես բողոքի նշան՝ շինարարները բարձրացել են բազմահարկ շենքի կտուր ու հրաժարվում են իջնել այնտեղից, քանի դեռ չեն վճարել իրենց աշխատավարձը։
Շինարարական ընկերությունից հայտնել են, որ աշխատավարձերի հարցը կլուծվի օրվա ընթացքում։
Նշենք, որ դա Ազգային առողջարանային կենտրոնի շենք է։ Այն առայսօր շահագործման չի հանձնվել, քանի որ շինարարությունն ավարտելու համար գումարներ չեն հատկացվում։





























