Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել ոգելից խմիչքի ակցիզների ոլորտում, հայտնել է Gazeta–ն։

Նա հավելել է, որ արդեն շտապ հանձնարարություն է տվել կառավարությանը, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության վերաբերյալ։ Նախագահի խոսքով, ակցիզները անհրաժեշտ սահմանից ցածր պահելու որոշումը բացատրվում էր առանձին ոլորտների՝ օրինակ բժշկական ոլորտի կարիքներով։ «Մենք տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում նման զիջումները։ Տասնյակ մարդիկ են կոտորվում ճանճերի նման»,- ասել է Պուտինը։ Նա նաեւ խնդրել է անհրաժեշտության դեպքում համապատասխան օրենսդրական որոշումներ կայացնել։

Հիշեցնենք, որ օրերս Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ով թունավորման հետեւանքով 60 մարդ է մահացել։

Դրանից հետո Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մտադիր է սահմանափակել մի շարք սպիրտ պարունակող դեղամիջոցների, օրինակ ալոճենու թրմի վաճառքը դեղատներում։