ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհի տարբեր «թեժ կետերում» հակամարտություններն «անխոս մտահոգիչ» են։ Այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նիստի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Մենք գիտենք, թե որքան բարդ են դասավորվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում հարարաբերությունները, թեժ կետերի թիվը չի պակասում, իսկ հին հակամարտությունները, ցավոք, չեն լուծվում այն քանակով, որքան մենք կուզեինք»,– նշել է նա։

Պուտինը պարզաբանել է, որ խոսքը Աֆղանստանի խնդրի, Սիրիայի հակամարտության եւ այլ թեժ կետերի մասին է։ «Այդ ամենն, անխոս, մտահոգում է, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք այսօր հանդիպել եւ խոսել այդ խնդիրների մասին»,– ասել է Պուտինը։