Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն նպատակահարմար չի համարում նշել Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման համար կոնկրետ ամսաթիվ նշելը։ Այս մասին Ջանելիձեն ասել է խորհրդարանում ելույթի ժամանակ։
«Սխալ կլիներ կոնկրետ ամսաթիվ նշելը՝ մարտ կամ ապրիլ, քանի որ մենք բնակչությանը մոլորության մեջ ենք գցում։ Թեպետ ես մեր քաղաքացիներին վստահեցնում եմ, որ այդ որոշումը կկայացվի շատ շուտով։ Այդ հայտարարություններն արել ենք ոչ միայն մենք, այլ նաեւ բոլոր քաղաքական խմբերը եւ ԵՄ կառույցների ղեկավարները»,– ասաց Ջանելիձեն։
Վրաստանի ԱԳ նախարարը ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի չեղարկման ժամկետներ չի նշել

Պատմություն
Թեմա




























