«Գահերի խաղը» սերիալի նոր դրվագների նկարահանումներն Իսպանիայում ավարտվում են։ Ու արդեն հայտնի է, որ նոր եթերաշրջանում սերիալ է վերադառնալու եւս մեկ հերոս, որը մինչ այդ զոհված էր համարվում, հայտնում է «Ռոսբալտը»։

Յոթերորդ եթերաշրջանի վեցերորդ դրվագում հայտնվելու է Ջոզեֆ Մոուլը, որը կատարել է Բենջեն Սթարկի դերը։ Վերջին անգամ Ջոզեֆը «Գահերի խաղում» հինգ տարի առաջ էր նկարահանվել։ Նրա հերոսը հայտնվել էր ամենաառաջին եթերաշրջանում, իսկ հետո մի քանի տարով անհետացել էր, այնպես որ հանդիսատեսը նրան զոհված էր համարում։

Թե ինչ դերակատարում է ունենալու Սթարքը «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանում, դեռ հասկանալի չէ։ Նոր դրվագների պրեմիերան կկայանա 2017-ի ամռանը։