Հարավային Կորեայի ղեկավարության դեմ կոռուպցիոն սկանդալի հետաքննության հատուկ հանձնաժողովը կդիմի Ինտերպոլին՝ խնդրելով հետախուզում հայտարարել գործի գլխավոր ֆիգուրանտ նախագահի ընկերուհի Ցոյ Սուն Սիլի դստեր նկատմամբ, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։

Ցոյ Սուն Սիլւ դուստրը Չոն Յու Ռան ապրում է Գերմանիայում։ Քննիչները փորձում էին նրան հարցաքննության կանչել, սակայն 20-ամյա աղջիկը չի արձագանքել այդ խնդրանքին։ Միաժամանակ իրավապահ մարմինները հարցեր ունեն 18 մլն դոլարի չափով պայմանագրերի շուրջ, որոնք կնքվել են Սիլի գերմանական ընկերության Samsung–ի միջեւ, քանի որ այդ միջոցներն ուղղվել են Չոն Յու Ռայի ձիարշավի դասընթացների, համազգեստի եւ ձիեր գնելու համար։

Եթե Չոն Յու Ռայի դեմ Ինտերպոլի գծով հետախուզում սկսվ, նրան Հարավային Կորեա կարտահանձնեն, հենց որ նա հայտնվի կազմակերպության անդամ 190 երկրներից մեկում։